Վրաստանում հայտարարել են, որ կորոնավիրուսի անկառավարելի համաճարակի շեմին են![]() 29 մարտի 2020 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի Հիվանդությունների և հանրային առողջության վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է, որ երկիրը գտնվում է COVID-19-ի լայնածավալ համաճարակի շեմին։ «Դա կարող է վերածվել անկառավարելի գործընթացի, ինչպես դա տեղի ունեցավ Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում․․․»,- ասել է նա, գրում է Interfax-ը։ «Իսկ չէ որ այդ երկրները շատ ավելի հզոր են Վրաստանից թե տնտեսապես, թե առողջապահության տեսակետից։ Մենք իրական վտանգի առջև ենք»,- ասել է նա։ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 90-ի։ Այդ մասին տեղեկացրել է StopCov կայքը։ Ապաքինվել է 18 մարդ: Կարանտինում 4695 մարդ կա, իսկ հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ՝ 231։ Կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված Վրաստանը մարտի 18-ին 2 շաբաթով փակել է սահմաններն օտարերկրացիների համար՝ բացառությամբ հատուկ դեպքերի։ Իսկ մարտի 21-ից երկրում արտակարգ դրություն է սահմանված մինչև ապրիլի 21-ը։ Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում կարանտինի խիստ միջոցներ են ձեռնարկվում։ Վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ ելքն ու մուտքն այդ շրջաններ արգելվում է, քանի որ այնտեղ կորոնավիրուսի ներքին տարածում է սկսվում։ Մառնեուլի և Բոլնիսի շրջան ռազմատեխնիկա է մտել։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |