ՀՀ նախագահն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են դեղագործության ոլորտում գործակցությունից![]() 30 մարտի 2020 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալի հետ, անդրադառնալով կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակին, քննարկել է դեղագործության ոլորտում երկու երկրի գործակցության հնարավորությունը։ ՀՀ նախագահը շարունակում է նոր կորոնավիրուսի համավարակի կանխարգելման, հաղթահարման և բուժման հարցերի վերաբերյալ քննարկումները միջազգային գործընկերների հետ: Նշելով, որ Հնդկաստանը մեծ զարգացում և առաջընթաց է արձանագրել կենսաբանության, մասնավորապես՝ մոլեկուլային կենսաբանության, դեղագործության, այդ թվում՝ ջեներիկ դեղերի արտադրության ասպարեզում, ինչը կարևոր նշանակություն կարող է ունենալ հատկապես ներկայիս իրավիճակում, նախագահ Սարգսյանը դեսպանի հետ քննարկել է գործակցության հնարավորություններն այս ոլորտներում: Հանրապետության նախագահը և Հնդկաստանի դեսպանը մտքեր են փոխանակել նաև կորոնավիրուսի տարածման հետևանքով տնտեսությանը հասցվող հսկայական վնասների նվազեցման և տնտեսության վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների, սոցիալական բեռի թեթևացմանը, աշխատաշուկայի խնդիրների լուծմանը միտված քայլերի մասին: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 29-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք կա, հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի: 3 մահ կա, վիրուսից ապաքինվել է 30 հոգի: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |