Սաֆարյան. I եռամսյակում ՀՀ չի այցելել մոտ 175,000 զբոսաշրջիկ, II եռամսյակն ավելի վատը կլինի![]() 30 մարտի 2020 - 17:14 AMT PanARMENIAN.Net - 2020-ի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ չի այցելել մոտ 175,000 զբոսաշրջիկ, հայտարարել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը: «Երկրորդ եռամսյակի պատկերն ավելի վատը կարող է լինել, քանի որ փակ սահմաններ են, թռիչքները դադարեցված են, զբոսաշրջային այցելություններ չեն լինելու: Սա նշանակում է, որ այն ֆինանսական մուտքերը, որոնք ՀՀ-ն ունենում էր զբոսաշրջության միջոցով, չեն լինելու»,- նշել է նա: Սաֆարյանի խոսքով՝ դեռևս հնարավոր չէ ասել, թե ոլորտն ինչ կորուստներ կկրի, բայց եթե հաշվարկվի մեկ զբոսաշրջիկի շնչին ընկնող արժեքով՝ առաջին եռամսյակի համար դա կլինի մոտ 175,000 մարդ՝ բազմապատկած $770, որը մեկ զբոսաշրջիկի միջինացված ծախսն է ՀՀ-ում: Սաֆարյանը հայտնել է նաև, որ այս պահին երկրում գործող հյուրանոցների հետ գործակցության շրջանակում դրանք կարող են գնառաջարկ ներկայացնել և կորոնավիրուսի կասկածով մեկուսացվածների համար որպես կացարան ծառայել: Անդրադառնալով անվտնագության հարցին՝ նա նշել է, որ վերջին տվյալներով ՀՀ-ում զբոսաշրջիկներ գրեթե չկան, բազմաթիվ հյուրանոցներ կոնսերվացված են, սպասարկում չեն իրականացնում, իսկ այն հյուրանոցները, որտեղ մեկուսացվածներ կան, ախտահանվել և ախտահանվում են առողջապահության նախարարության համապատասխան ցուցմամբ: Դրանք հետագայում այլ զբոսաշրջիկների համար որևէ ռիսկ չեն կարող ներկայացնել: Խոսելով ներքին զբոսաշրջության ոլորտի մասին, Սաֆարյանը նշել է, որ այն «փրկելու» անհրաժեշտություն չի առաջանա, քանի որ փակ սահմանների առկայության դեպքում քաղաքացիները ճանապարհորդելու են ՀՀ տարածքում: «Հետևաբար, դա այն կարևոր օղակներից մեկը կարող է լինել, որը զբոսաշրջության ոլորտին որոշակի գործունեության ձև կտրամադրի և հնարավորություն կտա որոշակի կարիքներ բավարարել»,- նշել է նա: Սաֆարյանը նաև հիշեցրել է, որ Կառավարության մշակած աջակցության փաթեթներից որոշները վերաբերում են նաև զբոսաշրջային ոլորտում գործունեություն ծավալողներին: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:Երկրում մինչև մարտի 31-ը տեղաշարժման խիստ սահմանափակումներ են գործում, մարդիկ կարող են տնից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության դեպքում՝ տեղաշարժման թերթիկ լրացնելով: Մարտի 29-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության հաստատված 58 նոր դեպք կա, հաստատված դեպքերի թիվը հասել է 482-ի: 3 մահ կա, վիրուսից վերականգնվել է 30 հոգի: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |