Վրաստանում պարետային ժամ է հայտարարվել. 21:00-ից հետո դրսում մարդ չի լինի

Վրաստանում պարետային ժամ է հայտարարվել. 21:00-ից հետո դրսում մարդ չի լինի

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսի պատճառով պարետային ժամ է հայտարարվել, քաղաքացիները ժ. 21:00-ից մինչև առավոտվա 6-ը փողոց դուրս գալ չեն կարող, հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան, փոխանցում է «Էխո Կավկազա»-ն:

Նշվում է նաև, որ կսահմանափակվեն 3-ից ավելի մարդկանց հավաքները՝ բացառությամբ մթերային խանութների և դեղատների՝ սոցիալական հեռավորության պահպանման պայմանով:

70-ից բարձր տարիքի քաղաքացիներին կարգելվի տնից դուրս գալ՝ բացառությամբ մոտակա մթերային խանութ, դեղատուն կամ հիվանդանոց գնալը:

Ավելի վաղ Վրաստանի իշխաությունները հայտարարել էին, որ կորոնավիրուսի անկառավարելի համաճարակի շեմին են: Մարտի 30-ի դրությամբ երկրում վարակի հաստատված դեպքերը հասել են 98-ի։ 18 մարդ ապաքինվել է, կարանտինում 4978 մարդ կա, հսկողության տակ՝ 266

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---