Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորած երեխայի վիճակը կայուն ծանր է, տեղափոխում են Երևան![]() 30 մարտի 2020 - 22:39 AMT PanARMENIAN.Net - Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում, ֆեյսբուքյան իր էջում հայտնում է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն։ Երեխան այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»,- գրել է նա։ Իր հերթին, ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել է, որ վիրավորում ստացած երկու զինծառայողը տեղափոխվում են Երևան, քանի որ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության որդեգրած մոտեցումն է այդպիսին: p> Մարտի 30-ին Տավուշի ուղղությամբ հակառակորդը դիվերսիայի փորձ է արել և հետ շպրտվել:Հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկևանի բնակիչ մեկ երեխա, որն այդ պահին գտնվել է պատշգամբում: ՊՆ-ից հայտնել էին, որ նրան տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն և վիրահատել են։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |