31 մարտի 2020 - 14:26 AMT
ԹԱՐՄԱՑՈՒՄ․ Չարենցավան ելումուտը սահմանափակելու որոշումը չեղարկվել է

Թարմացում. Պարետատունը չեղարկել է Չարենցավանի ելումուտը սահմանափակող որոշումը: Ինչպես պարզվել է՝ այն հրապարակվել էր տեխնիկական սխալի արդյունքում, ինչի մասին պարզաբանումն ավելի ուշ հրապարակել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Համապատասխան որոշումը, մեկ այլ որոշմամբ, ուժը կորցրած է ճանաչվել: