Թուրքմենստանում ԶԼՄ-ներին արգելել են «կորոնավիրուս» բառն օգտագործել․TJournal

Թուրքմենստանում ԶԼՄ-ներին արգելել են «կորոնավիրուս» բառն օգտագործել․TJournal

PanARMENIAN.Net - Թուրքմենստանի իշխանություններն արգելել են պետական ԶԼՄ-ներին «կորոնավիրուս» բառն օգտագործել և հանել են այն առողջապահության նախարարության տեղեկատվական բրոշյուրից։ Այդ մասին գրում է TJournal-նը «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) և «Թուրքմենստանի քրոնիկոնը» անկախ պարբերականին հղումով։

Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում RSF-ի բաժանմունքի ղեկավար Ժաննա Կավելյեն պնդում է, որ այդպիսով երկրի իշխանությունները սպառնալիքի տակ են դնում բնակչության կյանքը։ Ըստ հրապարակային տվյալների` մարտի 31-ի դրությամբ Թուրքմենստանում վարակի ոչ մի դեպք չի հայտնաբերվել։

Թուրքմենստանն այն մոտ 30 երկրից մեկն է, որը հերքում է վարակի առկայությունը երկրում։ Չնայած դրան, կանոնավոր կերպով իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---