Փաշինյան․ Արցախում ընտրությունները բարձր որակի էին 2 ապրիլի 2020 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Արցախում անցկացվել են բարձր որակի ընտրություններ, և դրա մասին վկայում են պաշտոնական արդյունքները, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա արձանագրել է, որ «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հրաությունյանին չի հերիքել մի քանի հարյուր ձայն՝ ընտրությունների հենց առաջին փուլում հաղթանակ տանելու համար։ «Այս փաստն ինքնին բավականին խոսուն է, խոսուն է նաև նախագահի թեկնածուների և խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուժերի մեծ թիվը։ Խոսուն է այն փաստը, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են ոչ թե իշխանական, այլ՝ ընդդիմադիր ուժեր։ Եվ ես կարծում եմ, որ Արցախում ժողովրդավարության հետագա զարգացումը կարևոր է նաև հարցի արդարացի կարգավորման և մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման տեսակետից»,- նշել է նա: Մարտի 31-ին Արցախում կայացան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Նախագահական ընտրություններում 14 թեկնածուից ոչ ոքի չի հաջողվել 50 տոկոսից ավելի ձայներ հավաքել, ապրիլի 14-ին կայանալու է ընտրությունների երկրորդ փուլը։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքում օրենսդիրում քաղաքական 5 ուժ կլինի։ Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |