ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ․ Գյուղվարկերի մարման գրաֆիկները կերկարաձգվեն![]() 2 ապրիլի 2020 - 17:44 AMT PanARMENIAN.Net - ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը երկարաձգել է նաև իր կողմից տրամադրված սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի մարման գրաֆիկները։ • Մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը սահմանված գրաֆիկով վճարումը չկատարած հաճախորդների մարման ենթակա մայր գումարների վճարումները համամասնորեն կբաշխվեն վարկի հետագա մարումների միջև, • Մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը սահմանված գրաֆիկով վճարման ենթակա տոկոսագումարները կտեղափոխվեն գրաֆիկով սահմանված հաջորդ՝ հերթական մարման ամսաթիվ՝ շարունակելով վարկի մնացորդի նկատմամբ հաշվարկել տոկոսագումարներ: Այն հաճախորդները, որոնք մայիսի 15-ից հետո վերը նշված կարգով կկատարեն առաջին վճարումը, կհամարվեն նշված պայմաններին համաձայնություն տված։ Մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում (վերջին մարում) ավարտվող սուբսիդավորման ծրագրերով տրամադրված վարկերի գրաֆիկները կմնան անփոփոխ, սակայն Բանկին դիմելու դեպքում, ինչպես միշտ կցուցաբերվի անհատական մոտեցում՝ գյուղացիական տնտեսություններում առաջացած խնդիրներին ողջամիտ լուծումներ տալու նպատակով: Հարցերի դեպքում կարելի է զանգահարել բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներին՝ 010 31 88 88, 010 31 99 99 կամ հաղորդագրություն գրել բանկի ֆեյսբուքյան էջին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |