ՀՀ քաղավիացիան լիցենզիայից չի զրկվել․ 2 ավիաընկերություն դեպի Եվրոպա ժամանակավորապես չի թռչի

ՀՀ քաղավիացիան լիցենզիայից չի զրկվել․ 2 ավիաընկերություն դեպի Եվրոպա ժամանակավորապես չի թռչի

PanARMENIAN.Net - Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն չի զրկվել է լիցենզիայից, որևէ կառույց չի կարող զրկել ՀՀ օրենքով գործող պետական կառույցին իր լիազորությունները կատարելու իրավունքից, հայտարարել են Քաղավիացիայի կոմիտեից։

Ապրիլի 3-ին մամուլում ու սոցցանցերում լուրեր էին շրջանառվում, թե ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն զրկվել է լիցենզիայից։

«2020 թվականի փետրվարի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության և Եվրոպական միության մասնագետների կողմից իրականացվել է Կոմիտեի և երկու ավիաընկերությունների գնահատման այց: 2020 թվականի մարտի 6-ին Կոմիտեն և գնահատում անցած երկու ընկերությունները ստացել են Գործակալության կողմից նախնական գնահատման արդյունքները, որի վերաբերյալ Գործակալությունն ակնկալում է ստանալ Կոմիտեի կարծիքը գնահատման արդյունքների վերաբերյալ զեկույցը վերջնական տեսքի բերելու նպատակով: Այսպիսով, Գործակալությանն ուղղված դիտարկումները Կոմիտեն ուղարկելու է ապրիլի 6-ին»,- ասվում է հայտարարության մեջ։

Քաղավիացիայի կոմիտեից նշում են, որ Եվրոպական Հանձնաժողովը նախատեսում է մայիսի 12-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Բրյուսել քաղաքում անցկացվելիք Եվրոպական անվտանգության թիմի նիստի լսումներին ներկայացնել Գործակալության արձանագրած դիտարկումները և Կոմիտեի պարզաբանումները: Միաժամանակ նշվում է նաև, որ Կոմիտեն ունի լուրջ խնդիրներ, որոնք «նոր չեն, ունեն շատ երկար տարիների պատմություն»։

Կոմիտեից հայտնում են, որ 2 ավիաընկերություն ժամանակավորապես զրկվել են միայն եվրոպական ուղղություններով կատարվող չվերթների իրավունքից և կարող են իրենց թռիչքները շարունակել այլ պետություններ։

Կոմիտեից փոխանցում են նաև, որ որոշումը վերաբերվում է միայն Հայաստանում գրանցված ավիաընկերություններին, որոնք իրականացնում են սակավաթիվ թռիչքներ դեպի Եվրոպական ուղություններ, և այն որևէ ազդեցություն չի ունենա այլ միջազգային ընկերությունների կողմից իրականացվող թռիչքների վրա:

Ավելի վաղ 2019-ի դեկտեմբերին ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հայտնել էր, որ հայկական 3 ավիաընկերություն դիմել են Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար։ Ավիաընկերություններից մեկն իրավունք է ստացել, Atlantis European Airways որոշ խնդիրներով ստացել է թույլտվությունը, իսկ Taron Avia-ն՝ ոչ։ Ռևազյանը հայտարարել էր նաև, որ ավիաընկերությունների մոտ նկատված խնդիրների հետևանքով հսկողությունն ավելացել է ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի նկատմամբ:

Հայտարարությանը կից ներկայացվել է նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Տարածաշրջանային պատասխանատու, օդային երթևեկության կառավարման/գլխավոր աուդիտոր Լեոնարդ Վիքսի բաց նամակը Հայաստանի հասարակությանը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---