ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 658 նոր դեպք կա․ «ՆԳ» 5 ապրիլի 2020 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 658 նոր դեպք է գրանցվել երկրի 14 շրջանում։ Ինչպես գրում է «Նովայա գազետան» երկրի օպերատիվ շտաբին հղումով, այդպիսով ՌԴ-ում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի 5389 դեպք կա երկրի 79 շրջանում։ Վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է Մոսկվայում՝ մեկ օրում ավելանալով 536-ով և հասնելով 3893-ի։ Մայրաքաղաքին հաջորդում է Մոսկովյան շրջանը (մեկ օրում 45 և ընդհանուր 305 դեպք) և Սանկտ Պետերբուրգը (20՝ մեկ օրում և ընդհանուր՝ 191)։ Նշվում է, որ COVID-19-ի առաջին դեպքն է գրանցվել Կամչատկայի երկրամասում։ Ըստ շտաբի` մեկ օրում մահվան 2 դեպք է գրանցվել, երկուսն էլ Մոսկվայում, 22 մարդ ապաքինվել է։ Աշխարհում ապրիլի 5-ի տվյալներով կորոնավիրուսով վարակի 1․2 մլն դեպք է գրանցվել, մահացել է 65,000 մարդ։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |