Նյու Յորքում կենդանաբանական այգու վագրը վարակվել է կորոնավիրուսով

Նյու Յորքում կենդանաբանական այգու վագրը վարակվել է կորոնավիրուսով

PanARMENIAN.Net - Նյու Յորքում Բրոնքսի կենդաբանական այգու մալայական էգ վագրը՝ 4 տարեկան Նադյան, կորոնավիրուսով է հիվանդացել։ Սա COVID-19-ով վագրի վարակման առաջին դեպքն է։

«Վագրը հետազոտվել է, երբ կենդանաբանական այգու առյուծների և վագրերի մոտ ռեսպիրատոր հիվանդության ախտանշաններ են ի հայտ եկել»,- ասվում է USDA-ին կից Կենդանիների և բույսերի առողջության տեսչական ծառայության (APHIS) հայտարարության մեջ, գրում է Ինտերֆաքսը։

Բրոնքսի կենդանաբանական այգում պատմել են, որ Նադյա վագրի, նրա քրոջ՝ Ազուլի, ամուրյան 2 վագրի և աֆրիկյան 3 առյուծի մոտ «չոր հազ» է նկատվել։ Նշվում է, որ կենդանիների վիճակը լավ է, անասնաբույժի հսկողության տակ են։

«Ակնկալվում է, որ մեծ կատուները կապաքինվեն։ Հիմքեր չկան կարծելու, որ կենդանաբանական այգու մյուս կենդանիների մոտ ևս կան հիվանդության ախտանիշներ»,- ասվում է հայտարարության մեջ։

Գերատեսչության ներկայացուցիչները կարծում են, որ վագրերն ու առյուծները կարող էին հիվանդանալ իրենց խնամող աշխատակցի հետ շփումից, որը վարակված էր կորոնավիրուսով։ Վագր Նադյայի մոտ առաջին ախտանիշները գրանցվել են մարտի 27-ին։

USDA APHIS-ը հորդորել է կորոնավիրուսով հիվանդներին սահմանափակել շփումները կենդանիների հետ, այդ թվում՝ ընտանի։

Գերատեսչության մասնագետները նշել են նաև, որ չկան ապացույցներ, որ կենդանիները, այդ թվում՝ ընտանի, կարող են COVID-19-ով վարակել մարդկանց։

Բրոնքսի կենդանաբանական այգին մարտի 16-ից փակ է այցելուների համար։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---