ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակի մոտ 1000 նոր դեպք է գրանցվել․ «Վեդոմոստի»![]() 6 ապրիլի 2020 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 6-ի դրությամբ ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 954 նոր դեպք է գրանցվել, հայտնում է օպերատիվ շտաբը։ Հիվանդաների ընդհանուր քանակը հասել է 6343-ի։ Դեպքեր են գրանցվել 85 շրջանից 80-ում, գրում է «Վեդոմոստին»։ Մոսկվայում մեկ օրում 591 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուր թիվը հասել է 4484։ Նոր դեպքերի մոտ 85 տոկոսը մինչև 85 տարեկան մարդկանց մոտ է։ Հիվանդությունը հայտնաբերվել է նաև մոսկվաբնակ 30 երեխայի մոտ։ Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 406 մարդ։ Մահվան 2 նոր դեպք է գրանցվել՝ ընդհանուր առմամբ հասնելով 47-ի։ Հիվանդության դեպքերի քանակով առաջինն են Մոսկվան (4894), Մոսկովյան շրջանը (387) և Սանկտ Պետերբուրգը (226)։ Մեկ օրում 954 նոր դեպքը ռեկորդային է ՌԴ համար, նախորդ ռեկորդային ցուցանիշն ապրիլի 2-ին էր գրանցվել, երբ 771 նոր դեպքի մասին էր հայտարարվել; Ըստ ԱՄՆ Ջոն Հոփքինսի համալսարանի՝ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 1,275,000-ը 183 երկրում, մահացել է մոտ 70,000-ը, իսկ ապաքինվել՝ 263,000-ը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |