Ֆրանսիայում մեկ օրում կորոնավիրուսից 833 մարդ է մահացել![]() 7 ապրիլի 2020 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայում մեկ օրում կորոնավիրուսից 833 մարդ է մահացել՝ սա ամենամեծ ցուցանիշն է երկրում համաճարակի բռնկումից ի վեր, գրում է BBC-ն։ Այդ երկրում վարակի հաստատված դեպքերը գերազանցել են 98,000-ը, մահացել է 8911 մարդ։ Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվեյ Վերանը հայտարարել է, որ երկիրը դեռ չի հաղթահարել հիվանդության գագաթնակետը և իրավիճակը դեռ կվատթարանա։ «Ամեն օր մենք ռեկորդ ենք սահմանում վերակենդանացման բաժանմուքներ տեղափոխվածների քանակով։ Դա չի նշանակում, որ ձեռնարկված միջոցները չեն աշխատում։ Դա նշանակում է, որ դրանք պետք է շարունակվեն»,- ասել է նա։ Մինչդեռ Փարիզի իշխանությունները խստացրել են կորոնավիրուսի պատճառով գործող սահմանափակումները՝ արգելելով փողոցում մարզվել 10:00-19:00-ը։ Խախտումների համար սահմանված են տուգանքներ։ Աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 1,3 մլն մարդ, ապաքինվել է ավելի քան 278,000 հիվանդ, մահացել՝ 74,693-ը։ Վարակը տարածվել է 209 երկրում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |