Փաշինյան․ 2 մլրդ 353 մլն դրամի աջակցություն է բաշխվել![]() 7 ապրիլի 2020 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համաճարակի հետևանքների դեմ պայքարի շրջանակում Կառավարության նախաձեռնած 9 միջոցառման շրջանակում՝ ապրիլի 6-ի դրությամբ 2 միլիարդ 353 միլիոն դրամ է բաշխվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նշվում է, որ տնտեսական և սոցիալական աջակցությունը բաշխվել է իրավաբանական և ֆիզիկական անձանց: Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսի հետևանքով աշխատաշուկայում լուրջ փոփոխություններ են սպասվում և Կառավարությունը պետք է խթանի աշխատատեղերի ստեղծումը, հենց դա հնարավոր լինի համաճարակային առումով։ Նա նշել էր նաև, որ այդ ուղղությամբ գլխավոր գործիքը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն ու դրանց հնարավոր ավելացումն է։ Կառավարությունն ընդունել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած դժվարությունները մեղմելու 9 ծրագիր։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում մինչև ապրիլի 12-ը խիստ սահմանափակումներ են նախատեսված։ Ընթերցեք նաև․ Նախարար․ 120 ընկերություն դիմել է ՓՄՁ աջակցման ծրագրին, 2020-ին տնտեսական կորուստներն էական կլինեն ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |