Կորոնավիրուսի կանխարգելման շրջանակում Մարտակերտում շինանյութ են բաժանում![]() 7 ապրիլի 2020 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Մարտակերտի շրջանում շինանյութերի տրամադրման գործընթացն իրականացվում է նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման միջոցառումների շրջանակում, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Արցախում վարակի տարածման կանխարգելման միջոցառումների արդյունավետությամբ պայմանավորված՝ շրջաններում սկսվել է ԱՀ կառավարության կողմից բնակչությանը տանիքի շինանյութերի՝ թիթեղների և փայտանյութերի տրամադրման գործընթացը: Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման բաժնի վարիչ Հովիկ Գյուրջյանի խոսքով՝ ապրիլի 1-ից սկսել են շրջանի բնակչությանը շինանյութ տրամադրել: Համայնքի ղեկավարների կողմից նախօրոք բաժին է ներկայացվել համայնքների ավագանիների որոշումների հիման վրա կազմված ցուցակները, ըստ որոնց՝ ներկայումս կատարվում են հատկացումները: Մինչև ապրիլի 8-ը, հաշվի առնելով կանխարգելման միջոցառումները, հերթերից, մարդկանց կուտակումներից և շփումներից խուսափելու համար համայնքի ղեկավարներն անձամբ շրջվարչակազմից ստանալու և տեղափոխելու են նշված շինանյութն իրենց համայնքներ, որից հետո այն բաժանվելու է ցուցակագրված ընտանիքներին: Ցուցակները կազմելիս հաշվի են առնվել առավել կարիքավոր ընտանիքները: Արցախում ապրիլի 7-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի հաստատված դեպք չի գրանցվել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |