Սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի առցանց ցուցադրության![]() 8 ապրիլի 2020 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի առցանց ցուցադրության` ապրիլի 9-ին՝ ժամը 19.00-ին։ Համերգը հեռարձակվելու է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։ Այն կայացել և տեսագրվել է 2019-ի մայիսին։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունեցել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը և մենակատարներ Սոֆյա Սայադյանը (սոպրանո, Հայաստան), Սոլջերդ Իսալվը (մեցցո-սոպրանո, Շվեդիա), Իվայլո Միխայլովը (տենոր, Բուլղարիա) և Սերգեյ Կովնիրը (բաս, Ուկրաինա)։ Առցանց ցուցադրության հատուկ հյուրերն են «ԴասA» կրթամշակութային նախագծի մասնակիցները‚ ում համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները նախապես առցանց դասընթաց են կազմակերպել՝ ներկայացնելով մանրամասներ Բեթհովենի կենսագրությունից և ստեղծագործական կյանքից։ Աշակերտների համար նախատեսված դասընթացը կարելի է դիտել առցանց։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |