Վրաստանում կանխատեսում են` մինչև շաբաթվա վերջ կորոնավիրուսի դեպքերը կհասնեն 350-400-ի

Վրաստանում կանխատեսում են` մինչև շաբաթվա վերջ կորոնավիրուսի դեպքերը կհասնեն 350-400-ի

PanARMENIAN.Net - Վրաստանում կանխատեսում են, որ մինչև շաբաթվա ավարտը կորոնավիրուսի դեպքերը կհասնեն 350-400-ի։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։

Ըստ նրա, ամբողջ ապրիլն ու մայիսի առաջին 1-2 շաբաթը բավականին բարդ են լինելու։ Ինչպես հայտարարել է Գամկրելիձեն, ապրիլին վարակի դեպքերը կաող են կրկնապատկվել ամեն շաբաթ, գրում է apsny.ge-ն։

«Մենք կանխատեսում ենք, որ ընթացիկ շաբաթվա վերջում կունենանք վարակման 350-400 դեպք․․․Բոլոր հանձնարարականները, որ մենք տալիս ենք, անպայման պետք է պահել ուշադրության կենտրոնում, հատկապես սոցիալական հեռավորություն պահպանելու անհրաժեշտությունը։ Դա վարակի դեմ պայքարի ամենազորեզ միջոցներից է։ Սակայն, կան նաև այլ մոդելներ, որոնք կանխատեսում են, որ գագաթնակետը կարող է լինել, ասենք, հուլիսին կամ սեպտեմբերին»,-հայտարարել է Գամկրելիձեն։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 208-ի։ Այդ մասին ասվում է հիվանդության մշտադիտարկման հատուկ կայքում։46 մարդ ապաքինվել է, կարանտինում 4682 մարդ կա, ստացիոնար հսկողության տակ՝ 375։ Մահացել է 3 մարդ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---