ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՈՂ ԻՏԱԼԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

PanARMENIAN.Net - Որպես Եվրամիության նախագահող երկիր Իտալիան, պատրաստ է հնարավոր աջակցություն ցույց տալ Հայաստանին: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեն ՀՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ընթացքում: Դեսպանի խոսքերով, այդ մասին է վկայում հուլիսի 9-10 կայանալիք Եվրամիության «եռյակի» այցը Երեւան: Հարավային Կովկասն Իտալիայի համար կարեւոր տարածաշրջան է, նշել է Մ.Կլեմենտեն, ընդգծելով, որ հատկապես Հայաստանը իր քաղաքական կայունությամբ ֆինանսական ներդրումների ներգրավման ու զարգացման մեծ հնարավորություններ ունի: Նախատեսվում է, որ տարեվերջին իտալացի գործարարների խումբ կգա Հայաստան` ծանոթանալու երկկողմ համագործակցության գերակայություններին:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---