Հարավային Կորեայում մոտ 100 մարդու մոտ երկրորդ անգամ կորոնավիրուս է ախտորոշվել![]() 11 ապրիլի 2020 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կորեայում կարանտինից դուրս եկած 91 մարդու մոտ երկրորդ անգամ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այդ մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը։ Դեռ պարզ չէ՝ նրանք կրկին են վարակվել, թե ակտիվացել է հին վարակը։ Մասնագետները հակված են երկրորդ վարկածին, գրում է ՌԻԱ Նովոստին: Այժմ ստուգում են այդ պացիենտների մոտ կորոնավիրուսի հակամարմինների առկայությունը՝ փորձագետները կարծում են, որ հակամարմիններ ունեցող պացիենտները չեն կարող վարակել այլոց։ Աշխարհում կորոնավիրուսից մահերի թիվը հատել է 100,000-ը, փոխանցում է Ջոնս Հոփքինսի ինստիտուտը։ Ըստ տվյալների՝ կորոնավիրուս հաստատվել է մոլորակի 1․6 մլն-ից ավելի բնակչի մոտ։ Կորոնավիրուսից վերականգնվել է մոտ 368,000 մարդ։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |