Ապրիլի 24-ին ու մայիսի 8-9-ին միայն արարողակարգային միջոցառումներ կլինեն![]() 11 ապրիլի 2020 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ու մայիսի 8-9-ին՝ Շուշիի ազատագրման ու Հայրենական մեծ պատերազմում հաղթանկի օրերին, միայն արարողակարգային միջոցառումներ կլինեն, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է վարչպետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ մարդկանց մասսայական մասնակցություն այդ միջոցառումներին կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված չի լինելու։ Վարչապետը նաև նշել է, որ հանրային տրանսպորտի աշխատանքն ամբողջությամբ արգելվելու է, քանի որ այն ունի ամենամեծ ռիսկայնությունը։ Սակայն գործատուները, կառավարության որոշմամբ, հոգալու են իրենց աշխատակիցների տեղափոխման հարցը։ Առաջիկա շաբաթվա համար արգելված են լինելու նաև միջմարզային ուղևորափոխադրումները։ Տաքսիների ու անձնական մեքենաներով տեղափոխումը կթույլատրվի։ ։Կարող են գործել նաև ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները, անձնական մեքենաները՝ Պարետատան համապատասխան հրահանգների շրջանակում։ Հայաստանում ապրիլի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 967-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 30-ով: Եվս 1 պացիենտ մահացել է՝ մահերի թիվն, այսպիսով, հասել է 13-ի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |