Գեղարքունիքում կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել![]() 11 ապրիլի 2020 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքում կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը։ «Գեղարքունիքի մարզն այլևս միակը չէ, մարզում կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել»,- ասվում է գրառման մեջ։ Ապրիլի 11-ի ցերեկվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակված 967 մարդ կա: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում, որը երկարացվել է մինչև ապրիլի 12-ը: Հայաստանում մահվան ելքով ընդհանուր 13 դեպք կա, ապաքինվել է 173 անձ։ Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |