Ասանժն Էկվադորի դեսպանատանը մեկուսացված լինելու ընթացքում գաղտնի 2 երեխայի հայր է դարձել![]() 13 ապրիլի 2020 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը, մեկուսացման մեջ ապրելով Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, գաղտնի 2 երեխայի հայր է դարձել։ Այդ մասին հայտարարել, է նրա հարսնացուն՝ Ստելլա Մորիսը՝ հավելելով, որ Ասանժի հետ իր հարաբերությունները սկսվել են 2015-ին, իսկ այժմ նա միայնակ դաստիարակում է իրենց ընդհանուր երեխաներին։ Նա պատմել է այդ մասին Ասանժի ձերբակալության մեկ տարին լրանալու կապակցությամբ՝ մտավախություն ուենալով, որ կորոնավիրուսը կարող է տարածվել նաև Բելմարշ բանտում, որտեղ գտնվում է 48-ամյա Ասանժը, գրում է BBC-ն։ Մորիսը հայտարարել է, որ ծանոթացել է Ասանժի հետ 2011-ին, երբ դարձել է նրա փաստաբանների թիմի անդամը։ Նա գրեթե ամեն օր այցելել է Ասանժին, նրանք մերձեցել են 2015-ին, իսկ 2 տարի անց՝ նշանադրվել։ Մորիսը պատմել է, որ Ասանժը տեսակապով հետևել է որդիների լույս աշխարհ գալուն, իսկ հետագայում նա երեխաների հետ հաճախ է այցելել Ասանժին դեսպանատան տարածքում։ 2012-ին Ասանժն ապաստան էր ստացել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ խուսափելով Շվեդիա արտահանձնվելուց, որտեղ իր դեմ քրգործ է հարուցված սեռական ոտնձգությունների մեղադրանքով, որը հետագայում հետ է կանչվել։ Ասանժը ձերբակալվել է 2019-ի ապրիլի 11-ին Էկվադորի դեսպանատան տարածքում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ բրիտանական բանտերում մոտ 1000 կալանավոր կորոնավիրուսի ախտանիշեր ունեն, մեկը մահացել է։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |