ԵՄ. Կովկասի խնդիրները կարգավորելու Իրանի փորձերը միշտ էլ կոնստրուկտիվ են եղել

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին այցելել է Իրան, որտեղ հանդիպել է Իրանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության գծով մեջլիսի հանձնաժողովի մամլո քարտուղար Քազիմ Ջալալիի հետ: Հանդիպմանը Քազիմ Ջալալին նշել է, որ ԵՄ-ն առանձնահատուկ դիրքորոշում ունի Իրանի արտաքին քաղաքականության առնչությամբ, եւ հույս հայտնել, որ Եվրամիությունը կոնստրուկտիվ դեր կխաղա տարածաշրջանում եւ աշխարհում:



Փիթեր Սեմնեբին իր հերթին շոշափել է Կովկասի շուրջ իրանական իշխանությունների բանակցությունները եւ ընդգծել, որ այդ ուղղությամբ Իրանի փորձերը միշտ էլ կոնստրուկտիվ են եղել: Նա ողջունել է նաեւ Իրանի համագործակցությունը ԵՄ հետ տարածաշրջանային անվտանգության հարցերում, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:



Իրանից հետո ԵՄ ներկայացուցիչն ուղեւորվել է Ադրբեջան:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---