Նախիջևանում կորոնավիրուսով 71 վարակված կա![]() 14 ապրիլի 2020 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Նախիջևանում կորոնավիրուսով 71 վարակված կա, մեկ մարդ մահացել է։ Այդ մասին հայտնել է ինքնավար հանրապետության առողջապահության նախարարությունը, գրում է Haqqin.az-ը։ Նախիջևանում կարանտինում է 1915 անձ, որից 229-ն այլ վայրերից եկածներ են։ «Ապրիլի 13-ի դրությամբ թեստավորվել է 880 անձ։ Կրկնակի թեստերի արդյունքում վարակը հաստատվել է 71 անձի մոտ։ Մեկ մարդ ապաքինվել է և դուրս գրվել, մեկը՝ մահացել։ 69 անձ շարունակում է բուժումը, բարդություններով դեպքեր չկան»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Ադրբեջանում ապրիլի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1148-ի՝ մեկ օրում ավելանալով 50-ով, հայտնել է կառավարությանը կից օպերատիվ շտաբը։ 289 մարդ առողջացել է, 12-ը՝ մահացել, 847 անձ շարունակում է բուժումը հատուկ ռեժիմի հիվանդանոցներում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |