Հանրապետության տարածքում՝ ապրիլի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա գիշերը 6-8 աստիճանով, ցերեկը՝ 4-6։ Արարատի մարզում, Արմավիրում, Վայոց ձորում, Արցախում և Սյունիքում ցերեկային ժամերին կգրանցվի +20-ից մինչև +23 աստիճան։
Երևանում՝ ապրիլի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի մինչև +20 աստիճան տաքություն։