Գիտնականներ․ Կորոնավիրուսը կարող է դիմակայել բարձր ջերմաստիճանի երկարատև ազդեցությանը![]() 16 ապրիլի 2020 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսը կարող է դիմակայել բարձր ջերմաստիճանի երկարատև ազդեցությանը, նման եզրահանգման են եկել Aix-Marseille համալսարանի գիտնականները՝ պրոֆեսոր Ռեմի Շարելի գլխավորությամբ, փոխանցում է SCMP-ն։ Ուսումնասիրության շրջանակում ֆրանսիացի հետազոտողներն աֆրիկյան կապիկի (Chlorocebus) երիկամների բջիջները վարակել են Բեռլինից մի պացիենտից վերցված վիրուսով։ Բջիջները տեղափոխվել են երկու տարբեր «մաքուր» և «կեղտոտ» խողովակների մեջ՝ ապահովելով կենսաբանական աղտոտման բնական օրինակ։ Փորձի ժամանակ լաբորատորիայում գիտնականները հետևողականորեն բարձրացրել են ջերմաստիճանը՝ հետևելով 2 տարբեր շտամում կորոնավիրուսի «վարքին»։ Պարզվել է, որ որոշ շտամեր օրգանիզմում կարող են բազմանալ նույնիսկ 60 աստիճանի տակ՝ ընդ որում, նման ջերմաստիճանն ապահովվել է մեկ ժամ։ Չնայած դրան, մաքուր միջավայրում վիրուսային նման շտամերն ամբողջովին ոչնչացվել են։ Նշվում է, որ վիրուսի շտամերը կեղտոտ միջավայրում ամբողջապես ոչնչացնելու համար գիտնականներին անհրաժեշտ է եղել ապահովել 92 աստիճան ջերմություն՝ մոտ 15 րոպե։ Ավելի վաղ գիտնականները կարծիք էին հայտնել, որ բարձր ջերմաստիճանը կորոնավիրուսի տարածման հավանականությունը կարող է նվազեցնել։ Հետազոտությունները, սակայն ցույց են տալիս, որ ջերմաստիճանն ազդեցություն չի ունենում վիրուսի տարածման վրա։ Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 2 մլն-ից։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |