Կորոնավիրուսը ՀՀ-ում, հարևան երկրներում և ՌԴ-ում![]() 16 ապրիլի 2020 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 336-ի, ասվում է հիվանդության մշտադիտարկման հատուկ կայքում։ 74 մարդ ապաքինվել է, կարանտինում 5000 մարդ կա, հսկողության տակ՝ 494։ Մահվան 3 դեպք է գրանցվել։ Ապրիլի 16-ի դրությամբ Իրանում վարակի 1606 նոր դեպք է գրանցվել` այսպիսով դեպքերի ընդհանուր քանակը հասել է 77,995-ի։ Շարունակում է աճել ապաքինվածների թիվը՝ հասնելով 52,229-ի։ Այդ մասին հայտնել է առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը։ 4869 մարդ մահացել է։ Ռուսաստանում վարակի 3448 նոր դեպք է գրանցվել, հայտնել է հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ ՌԴ-ում վարակվածների թիվը հասել է 27,938-ի։ 2304 մարդ ապաքինվել է։ Մեկ օրում մահացել է 34 մարդ՝ ընդհանուր առմամբ՝ 232 մահ կա։ Թուրքիայում վիրուսի 69,392 դեպք է գրանցվել։ Մահացել է 1518 մարդ, ապաքինվել՝ 5674-ը։ Ադրբեջանում վարակվածների թիվը հասել է 1283-ի, մահացել է 15 մարդ, հայտնել է կառավարությանը կից օպերատիվ շտաբի ներկայացուցիչ Հիքմետ Հաջիևը։ Ապաքինվել և դուրս է գրվել 56 մարդ։ Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1159-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 48-ով: Մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։ Այդպիսով մահվան ելքով դեպքերի թիվը հասել է 18-ի։Ապաքինվել է ևս 61 անձ, ընդհանուր՝ 358։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |