Արամ Ա-ի հորդորը. Հայ եկեղեցին պետք է ժողովրդի հետ լինի

Արամ Ա-ի հորդորը. Հայ եկեղեցին պետք է ժողովրդի հետ լինի

PanARMENIAN.Net - Այժմ ավելի քան երբևէ հայ եկեղեցին պետք է ժողովրդի հետ լինի՝ ծառայելով նրան, հոգևոր սնունդ հայթայթելով, կարիքավորներին օգնելով, հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։

Նա ընդգծել է, որ հենց դա է հայ հոգևորականի կոչումը՝ նշելով, որ մոտիկից հետևում է հովվական աշխատանքին։

«Բարձր ենք գնահատում ձեր ծառայության նվիրումը։ Թող մեր Տեր Քրիստոսը վարձահատույց լինի ձեզ։ Աղոթեք մեր ժողովրդի զավակների համար»,- գրել է Արամ Ա-ն։

Ավելի վաղ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կարևորել էր համավարակի տարածման շրջանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը հետագա բարդացումներից ապահովելու անհրաժեշտությունը՝ նշելով նաև, որ կարևոր է, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն։

Կաթողիկոսի հայտարարությանն արձագանքել էին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը և Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ քննադատելով այն։

Դրանից հետո եկեղեցականների և իշխանության ներկայացուցիչների միջև փոխադարձ մեղադրանքներ են հնչում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---