Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագիծը, որով նախատեսվում է բացահայտել էլեկտրակայանների իրական սեփականատերերի անունները։
Փոփոխություններով նախատեսվում է, որ ՀԷԿ-երը, ՋԷԿ-երը և բոլոր այն կառույցները, որոնց գործունեությունն անդրադառնում է էլէներգիայի սակագնրի վրա, պետք է լինեն թափանցիկ և հաշվետու։
Մասնավորապես, կհրապարակվի այն սեփականատերերի մասին տեղեկատվությունը, որոնք առնվազն բաժնետոմսերի 10 տոկոս ունեն։
Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2021-ի հունվարի 1-ից։