Անդրանիկ Թեւանյան. 2009թ. առավել հնարավոր է ռազմական գործողությունների վերսկսումը, քան ղարաբաղյան հակամարտության լուծումը26 դեկտեմբերի 2008 - 16:42 AMT PanARMENIAN.Net - «Այն ներքին եւ արտաքին ուժերը, որոնք խոսում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծման մասին 2009թ., ենթադրում են Ադրբեջանին որոշակի տարածքների հանձնում: Գալիք տարում ես առավել հավանական եմ համարում ռազմական գործողությունների վերսկսումը, քան ղարաբաղյան հակամարտության լուծումը»,- պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` հայտնել է «Պոլիտէկոնոմ» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտությունը պարզապես չի կարող լուծվել փոխզիջման հիման վրա, քանի որ ներայումս Բաքուն պատրաստ չէ զիջումների գնալ: «Իլհամ Ալիեւը մեծ ախորժակ ունի: Նա ասում է, որ այն բանից հետո, երբ իրենք ստանան Ղարաբաղը, Ադրբեջանը մտադրված է նվաճել նաեւ Հայաստանի Սյունիքի մարզը, որպեսզի ուղիղ ճանապարհ բացի դեպի Նախիջեւան: Նման պայմաններում փոխադարձ զիջումների հիման հակամարտության կարգավորման մասին խոսելը պարզապես ծիծաղելի է»,- ամփոփել է «Պոլիտէկոնոմ» ինստիտուտի տնօրենը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |