ԱՀԿ․ Սահմանափակումները պետք է աստիճանաբար չեղարկվեն![]() 21 ապրիլի 2020 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) զգուշացրել է, որ սահմանափակումների չեղարկումը պետք է աստիճանաբար լինի, իսկ եթե մեկուսացման ռեժիմը «չափից շուտ» չեղարկվի, աշխարհում վարակի նոր բռնկում կարող է լինել։ ԱՀԿ Խաղաղօվկիանոսյան արևմտյան մասի երկրների տարածաշրջանային տնօրեն Տակեշի Կասային հայտարարել է, որ պանդեմիայի կասեցման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը հիմնականում արդյունավետ էին, գրում է «Իզվեստիան»։ Նա հավելել է, որ մարդիկ պետք է պատրաստ լինեն մեկուսացման ապրելակերպի, ինչը թույլ կտա հանրությանը գործել նոր ռեժիմով։ Կասային ասել է՝ քանի դեռ պատվաստանյութը չի գտնվել, ադապտացիան պանդեմիային պետք է կյանքի նորմ դառնա։ Մի շարք երկրներ հայտարարել են սահմանափակումների աստիճանաբար չեղարկման մասին։ Դանիայում բացվել են վարսավիրանոցները, Գերմանիանոյւմ մտադիր են մասնակի վերականգնել ուսհաստատությունների մի մասի դասընթացները։ Ավստրալիայոմ և ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում որոշ լողափեր են բացվել, Թրամփը մտադիր է մայիսի սկզբին մի շարք ձեռնարկությոունների բացումը թույլատրել։ Միաժամանակ շատ երկներ մտադիր են երկարացնել սահմանափակումները։ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների, մոտենում է 2,5 մլն-ի։ Ամենից շատ վարակվածներ և մահացածներ են գրանցվել ԱՄՆ-ում՝ 787,000 և 42,300 համապատասխանաբար։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |