Ապրիլի 2-ից ի վեր ՀՀ-ում վարակման ամենաբարձր ցուցանիշն է․ Փողոցները դատարկ չեն մնում![]() 21 ապրիլի 2020 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 21-ին Հայաստանում կորոնավիրուսի հաստաված դեպքերի թիվն ավելացել է ևս 62-ով, ինչն ամենաբարձր ցուցանիշն է ապրիլի 2-ից ի վեր։ Երկրում հաստատված վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 1401-ի։ Հայաստանում վերջին օրերին մեղմվել են կորոնավիրուսի հետևանքով և Պարետի որոշմամբ առկա սահամնափակումները, որոշ ոլորտներում աշխատանքը կրկին մեկնարկել է։ Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և պատասխանատու այլ անձանց հորդորներին՝ մայրաքաղաքի փողոցները կրկին մարդաշատ են, մարզերում՝ ևս, քաղաքացիների մի ստվար զանգված անտեսում է տանը մնալու հորդորները։ Կորոնավիրուսով վարակման ինկուբացիոն միջին ժամկետը մոտ 5 օր է, վիրուսը տևում է 14 օր՝ առանձին որոշ դեպքեր չհաշված։ Yandex-ի տվյալներով` կարանտինի պահպանման ցուցիչը ՀՀ-ում ապրիլի 21-ի դրությամբ 3․2 է (առավելագույն միավորը՝ 5)։ Համեմատության համար՝ Բաքվում այդ ցուցանիշը 3․7 է, Թբիլիսիում՝ 4․6։ Վրաստանի ԱՆ պաշտոնական տվյալներով՝ երկրում վիրուսի հաստատված դեպքերը 408-ն են, մահացել է 4 հոգի, իսկ Ադրբեջանում 1436 հաստատված դեպք կա, մահացել է 19 մարդ։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարված։ Երկրում կորոնավիրուսից առողջացածների ընդհանուր թիվը 609 է, մահացել է 24 հոգի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |