Վաֆա Գուլուզադե. Ինչպե՞ս կարող է փոքր Ադրբեջանն ազդեցություն ունենալ Անկարայի տարածաշրջանային քաղաքականության վրա

PanARMENIAN.Net - Թուրքիան տարածաշրջանային իր քաղաքականության մեջ գործում է գլոբալ ուժերի շահերից ելնելով եւ նրա քաղաքական գերակայությունները տարածաշրջանում որոշվում են այդ գլոբալ ուժերի կողմից: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: Նրա կարծիքով, Թուրքիան անկախ տարածաշրջանային քաղաքականություն է վարում լոկալ մակարդակով, իսկ Ադրբեջանը ոչ մի դերակատարություն չունի նույնիսկ այդ լոկալ քաղաքականության որոշման գործում: Ինչպե՞ս կարող է փոքր Ադրբեջանն ազդեցություն ունենալ Անկարայի տարածաշրջանային քաղաքականության վրա»,-ասել է Գուլուզադեն:



Միեւնույն ժամանակ, Թուրքիայի Միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սեդաթ Լաչիները գտնում է, որ Թուրքիայի քաղաքական գերակայությունները Կովկասի տարածաշրջանում որոշվում են այդ գլոբալ ուժերի կողմից, սակայն լոկալ քաղաքականության ձեւավորման հարցում հիմնական դերակատարներից մեկը Ադրբեջանն է: Նա բացատրում է Ադրբեջանի ազդեցությունը Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության վրա տնտեսական եւ աշխարհաքաղաքական գործոնով: «Այն, որ Ադրբեջանը էներգառեսուրսների աղբյուր է եւ ելք է դեպի Միջին Ասիայի թրքալեզու երկրները, պատճառ է հանդիսանում, որ Ադրբեջանի դիրքորոշումը տարածաշրջանային քաղաքականության մեջ հաշվի առնվի»,-ասել է Լաչիները, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---