Օղակաձև զբոսայգուց գողացել են նոր տնկված 6 թանկարժեք սոճուց 3-ը

Օղակաձև զբոսայգուց գողացել են նոր տնկված 6 թանկարժեք սոճուց 3-ը

PanARMENIAN.Net - Օղակաձև զբոսայգու վեցերորդ հատվածի տարածքից գողացել են ապրիլի 20-ին տնկված 6 թանկարժեք սոճուից 3-ը: Գողությունը հայտնաբերել են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցները, ասվում է ՀՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում։

«Ասեղնատերևավոր տեսակները տեղափոխման առանձնահատուկ եղանակներ ունեն, ինչը գողացողը չի կարող պահպանել: Հետևաբար՝ գողացված ծառերը դատապարտված են չորացման: Հավելենք, որ այդ ծառերը, շնորհիվ իրենց ֆիտոնցիդների, օդը մաքրում են բակտերիաներից և բազմազան միկրոբներից: Միաժամանակ մթնոլորտ են արտանետում մեծ քանակությամբ թթվածին»,- ասվում է գրառման մեջ։

Սոճիների գողությունը հաջորդել է կիպարիսների և թույաների գողությանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---