Թանկյանի կոչը՝ աջակցել ՀՀ-ում և ԱՀ-ում երեխաների հեռավար կրթության կազմակերպմանը![]() 23 ապրիլի 2020 - 10:56 AMT PanARMENIAN.Net - System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ում իր հետևորդներին կոչ է արել օգնել ՀՀ-ում և Արցախում սովորող երեխաներին, որոնք արտակարգ դրության պատճառով ուսումնական պրոցեսին մասնակցում են տնից, իսկ դասերն անցկացվում են հեռավար։ Ըստ ԿԳՄՍՆ-ի՝ ՀՀ-ում մոտ 24,000 աշակերտ և ուսուցիչ չունեն տեխնիկական համապատասխան միջոցներ՝ հեռավար դասերին մասնակցելու համար։ Թանկյանը նշել է, որ $200 նվիրաբերելով՝ մեկ սովորողի կարելի է ապահովել տեխնիկական միջոցով և ինտերնետ հասանելիությամբ։ Երաժիշտը կոչ է արել միանալ Teach for Armenia նախաձեռնության դրամահավաքին։ Մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրություն է հայտարարված կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Ուս.հաստատությունները փակ են, դասերը կազմակերպվում են հեռավար եղանակով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |