SMS-ով ուղարկված անունները կարտացոլվեն Ծիծեռնակաբերդի պատերին![]() 23 ապրիլի 2020 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին առավոտյան 8-ից սկսած յուրաքանչյուրը կարող է իր և իր հարազատների անուններով հաղորդագրություններ ուղարկել 1915 կարճ համարին՝ ապահովելով յուրաքանչյուրիս խորհրդանշական մասնակցությունը Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման միասնական արարողությանը: Արտերկրից պետք է ուղարկել 0037433191500 համարին: Ուղարկված անունները երեկոյան լուսային էֆեկտով կարտացոլվեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի պատերին, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ «Յուրաքանչյուր հեռախոսահամարից հնարավոր է ուղարկել 5 անուն-ազգանուն: Բոլոր հաղորդագրությունները զտվելու են, որպեսզի վերարտադրվեն միայն անուն-ազգանունները: Խիստ ցանկալի է, որ հաղորդագրությունները լինեն հայերեն՝ մեսրոպատառ»,-ասվում է գրառման մեջ: 1915 կարճ համարից կարող են հաղորդագրություն ուղարկել Հայաստանում և Արցախում գտնվողները: 1 հաղորդագրության արժեքը 1 (մեկ) դրամ է: Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված պարետի որոշմամբ, անվտանգության և կազմակերպչական նկատառումներից ելնելով՝ ոստիկանությունը մինչև ապրիլի 25-ի երեկո փակելու է դեպի Ծիծեռնակաբերդ մուտքը: Ապրիլի 24-ին կառավարությունը բոլորի անունից 105,000 ծաղիկ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակարբերդի հուշահամալիրում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |