Մխիթարյանի շնորհակալությունը՝ բուժաշխատողներին․ Ֆանտաստիկ աշխատանք եք կատարում![]() 24 ապրիլի 2020 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Twitter-ի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարող «առողջապահության հերոսներին»՝ բուժաշխատողներին։ Մխիթարյանն ասել է, որ, չնայած բուժախատողները չեն ցանկանում առանձնանալ հասարակությունից, սակայն նրանք ֆանտաստիկ աշխատանք են կատարում՝ փրկելով մարդկային կյանքեր։ Ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել բուժաշխատողներին քրտնաջան աշխատանքի, նվիրվածության ու քաջության համար։ Տեսանյութն ուղեկցվում է բուժաշխատողների՝ կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում արված լուսանկարներով։ Աշխարհում կորոնավիրուսով վարակված է 2․7 մլն-ից ավելի մարդ։ 190,000-ից ավելի հիվանդ մահացել է վիրուսից։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |