Էրբիլից 21 քաղաքացի կվերադառնա Երևան

Էրբիլից 21 քաղաքացի կվերադառնա Երևան

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին իրաքյան Էրբիլից Երևան 21 քաղաքացի կվերադառնա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը։

«Այսօր Արմենիա ավիաընկերության հատուկ չարթերային Երևան-Էրբիլ չվերթով Էրբիլ են ուղևորվում Իրաքի 125 քաղաքացի։ Նույն չվերթով Էրբիլից-Երևան կժամանեն ՀՀ 21 քաղաքացի։ Boeing 737 օդանավի հրամանատարն է Ալբերտ Կարապետյանը, երկրորդ օդաչու Սերգեյ Գաբրիելյանը»,- ասվում է գրառման մեջ։

ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը ավելի վաղ հայտարարել էր, որ մարտի 14-ից Հայաստան է վերադարձել մոտ 22,000 ՀՀ քաղաքացի տարբեր երկրներից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---