Փաշինյան․ Այս ապրիլի 24-ի փորձը կօգտագործվի նաև 2021-ին![]() 27 ապրիլի 2020 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ի վիրտուալ երթի փորձը կօգտագործվի նաև 2021-ին, երբ հնարավոր կլինի մարդկանց ֆիզիկական երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։ Այդ մասին ֆեյսբուքայն եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ապրիլի 24-ի միջոցառումներին։ «Եթե այս տարվա վիրտուալ երթի բաղադրիչները չօգտագործենք հաջորդ տարի, ապրիլի 24-ի նշաձողը կարող է իջնել․․․ Հուսով եմ, որ մյուս տարի կորոնավիրուսը չի լինի և մենք բոլորս նախկինի նման հարյուր հազարներով ֆիզիկական երթով կբարձրանանք Ծիծեռնակաբերդ, բայց այս տարվա փորձը կօգտագործվի, որպեսզի միջոցառումները ամեն տարվա հետ լինեն ավելի ու ավելի տպավորիչ»,- ասել է վարչապետը։ Նրա խոսքով՝ պատմությունը մատուցվեց առանց ողբի՝ լինելով տեսանելի և լսելի։ «Ինքներս մեզ նայեցինք այլ տեսակետից։ Այդ կերպարը, հազմոված եմ, բոլորիս, շատ դուր եկավ, հասկացանք, որ այսպիսի ազգ ենք»,- ասել է նա։ Վարչապետը հավելել է նաև, որ ապրիլի 24-ի միջոցառումները դարձան կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամը որպես հնարավորության թեզի իրագործում: Կորոնավիրուսի պատճառով ամենամյա ավանդական երթն այս տարի փոխարինվել էր վիրտուալով, իսկ գրեթե դատարկ հուշահամալիրում մոտ 10-ժամանոց կենդանի համերգ էր 160 երաժշտի մասնակցությամբ: Ընթերցեք նաև․ Լույսերը, անձրևն ու կաթիլների հետ համբարձվող հոգիները ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |