Ուհանում հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսով վերջին պացիենտը![]() 27 ապրիլի 2020 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Չինական Ուհանում հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսով վերջին պացիենտը։ Այդ մասին հայտարարել են երկրի իշխանությունները։ Հուբեյ գավառի մայրաքաղաքը, որտեղ բռնկվել է կորոնավիրուսի պանդեմիան, կարանտինում էր 3 ամիս։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այլևս հիվանդանոցներում կորոնավիրուսով վարակված ոչ մի հիվանդ չկա, իսկ վերջին պացիենտը, որը ծանր վիճակում էր, դուրս է գրվել ապրիլի 24-ին, գրում է BBC-ն։ Չինաստանում 2-ամսյա կարանտինից հետո կբացվեն Պեկինի և Շանհայի միջին և ավագ դպրոցները։ Պեկինում հասարակական վայրերում վարքի նոր կանոններ են սահմանվում՝ չի կարելի հազալ և փռշտալ առանց բերանը ձեռքով փակելու, ինչպես նաև չի կարելի առանց դիմակ դուրս գալ։ Խախտման համար տուգանք է նախատեսված։ 2019-ի դեկտեմբերից ի վեր Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի հետևանքով 82,816 մարդ է վարակվել, կորոնավիրուսից 4632 մարդ է մահացել։ Ուհանում է գրանցվել վարակների 56%-ը՝ 46,452 դեպք։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |