ՌԴ-ում «Անմահ գնդի» երթը տեսաձևաչափով կանցկացվի![]() 27 ապրիլի 2020 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Ռուսաստանում մայիսի 9-ին կայանալիք «Անմահ գնդի» երթը տեսաձևաչափով կանցկացվի։ Ակցիան հեռարձակման ձևաչափով կցուցադրվի Մոսկվայի ավելի քան 200 մեդիաէկրաններին, առցանց «Օկկո» կինոթատրոնում և «Ռուսաստանի անհամ գունդը» պորտալում, գրում է ՏԱՍՍ-ը՝ «Հաղթանակի կամավորները» շարժմանը հղումով։ Այժմ ստեղծվում է տյալների միասնական բազա, որից ավտոմատ կերպով կձևավորվի տեսաշարը՝ Մեծ հայրենականի մասնակիցների և ակցիայի խորհրդանիշերով, նրանց հարազատների լուսնկարներով։ Ապրիլի 28-ից մինչև մայիսի 9-ը կամավորներն ամեն օր մշակելու են տվյալները՝ սադրիչ և հայրենիքի պաշտպանների հիշատակն արատավորող դեպքերը բացառելու նպատակով։ 2019-ին ՌԴ-ում «Անմահ գնդի» երթին 10 մլն մարդ է մասնակցել։ Ակցիայի նպատակն է՝ պահպանել յուրաքանչյուր ընտանիքում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |