2020-ի մարտին ՏԱՑ-ն ընկել է 4․9%-ով![]() 27 ապրիլի 2020 - 16:31 AMT PanARMENIAN.Net - 2020-ի մարտին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 4․9%-ով, հայտնում են Վիճակագրական կոմիտեից։ Նույն ժամանակահատվածում ՀՀ-ում արդյունաբերական արտադրանքի ծավալը կրճատվել է 1․9%-ով, շինարարության ծավալը՝ 26․2%-ով, առևտրի շրջանառությունը նվազել է 9․9%-ով։ Արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 16%-ով, արտահանման ծավալը՝ 17․2%-ով։ 2019-ի մարտի համեմատ 2020-ի մարտին Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել է մոտ 192,000 դրամ՝ աճելով 8․6%-ով։ 2020-ի առաջին եռամսյակում ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4%-ով, երկրում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել ա 8․7%-ով, արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 4%-ով։ Մարտի 16-ից ՀՀ-ում կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն է հայատարարված մինչև մայիսի 14-ը։ Մարտ ամսվա ընթացքում տնտեսական գործունեության մի շարք ոլորտներ երկրում չեն աշխատել։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |