Կորոնավիրուսից բացի մարդկությանը սով, երաշտ ու հրդեհներ են սպառնում 2020-ին

Կորոնավիրուսից բացի մարդկությանը սով, երաշտ ու հրդեհներ են սպառնում 2020-ին

PanARMENIAN.Net - 2020-ին կորոնավիրուսից բացի մարդկությանը ջրհեղեղ, հրդեհներ, երաշտ և որպես հետևանք, սով է սպառնում։ Օդերևութաբաններն ու միջազգային կազմակերպությունները զգուշացնում են, որ աղետները սովով են սպառնում աղքատ երկրներին և լուրջ խնդիրներ կարող են առաջացնել Եվրոպայում և ԱՄՆ-ում, գրում է BBC-ն։

Համաշխարհային օվկիանոսն աննախդեպ տաքացել է, իսկ Եվրոպայում և Ամերիկայում երաշտ է սկսվում։ Աղքատ երկրներում հարյուրամյակի ամենամեծ հումանիտար աղետն է սպասվում, իսկ հարուստ երկրներին՝ ջրհեղեղներ և փոթորիկներ։

Նշվում է, որ այլ իրավիճակում աշխարհը, թեև դժվարությամբ, բայց կհաղթահարեր դա, սակայն, այժմ բոլոր ռեսուրսներն ուղղված են կորոնավիրուսի դեմ պայքարին։

Ըստ ԱՄՆ National Centers for Environmental Information-ի (NCEI)՝ կլիման 2020-ի մարտին ռեկորդային տաք է եղել, այդ ամսին համաշխարհային օվկիանոսը միջինից 0.8 աստիճանով տաք է եղել, իսկ որքան տաք է օվկիանոսը, այնքան հզոր փոթորիկներ են առաջնում։

Իսկ արդեն տաք ծովերի տարածքում ավելի շատ անձրևեներ են գալիս, ինչը զրկում է խոնավությունից մայրցամաքներն ու երաշտ առաջացնում։ Երաշտը պատել է ոչ միայն Եվրոպան, այլև Արգենտինան, ԱՄՆ հատվածները։

Պանդեմիան խախտել է համաշխարհային պարենային շուկայի լոգիստիկան՝ առողջ աշխատակիցների պակաս կա, բեռնատարները թերի են աշխատում։ Դժվար է ինքնաթիռ կամ կոնտեյներ գտնել, բեռանփոխադրումները կտրուկ նվազել են։ Իսկ բերքը փտում է դաշտերում, քանի որ գյուղատնտեսությունում են ամենից շատ զբաղված աշխատանքային միգրանտները։

Ըստ ՄԱԿ-ի՝ աշխարհում թերսնվում է գրեթե 1 մլրդ մարդ՝ մոլորակի յուրաքանչյուր 8-րդ բնակիչը։ Իսկ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի պատճառով նրանց թիվը միայն 2020-ին կավելանա ևս 130 միլիոնով։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---