ՀՀ-ում կորոնավիրուսով ևս 65 մարդ է վարակվել. Ակտիվ դեպքերը 1000-ն են![]() 29 ապրիլի 2020 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ապրիլի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1932-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 65-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան նոր դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ, մահվան ելքով 30 դեպք կա։ Ապաքինվել է 34 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 900 է։ Փաստացի բուժվողների թիվը 1000 է։ «Ընդհանուր առմամբ, ունենք կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 30 դեպք: Նախորդ օրերին արձանագրվել է մահվան ևս 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»,- նշել են Առողջապահության նախարարությունից: Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 20,189 անձ։. ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |