Մոսկվա-Երևան չվերթերն այսուհետ վճարովի կլինեն![]() 29 ապրիլի 2020 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Մոսկվա-Երևան չվերթերն այսուհետ վճարովի կլինեն, քանի որ կազմակերպվող չվերթերը՝ բազմակողմ ծավալուն աշխատանքի հետ մեկտեղ, պահանջում են հսկայական ֆինանսական միջոցներ։ Այդ մասին ասվում է ՌԴ-ում ՀՀ դեսպանութան ֆեյսբուքյան էջում։ Դեսպանությունը տեղեկացնում է, որ հաջորդիվ կայանալիք չվերթերին, որոնց մասին ինչպես և նախկինում կտեղակացվեն հերթագրված քաղաքացիները, դեսպանությունը՝ բարերարների և բարեգործական կառույցների աջակցությամբ, հնարավորություն կունենա օժանդակելու բացառապես ծայրաստիճան բարդ իրավիճակում հայտնված սահմանափակ թվով քաղաքացիներին։ «Ապրիլ ամսվա ընթացքում կազմակերպված 7 չարտերային թռիչքի արդյունքում հնարավոր է դարձավ ապահովել հարյուրավոր քաղաքացիների անվճար վերադարձը Հայաստան, այդ թվում՝ շնորհիվ մեր բարերարների և աջակից կառույցների»,- ասվում է գրառման մեջ։ Դեսպանությունը խնդրում է բոլոր դիմողներին ըմբռնումով մոտենալ ստեղծված իրավիճակին: Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ապրիլի 26-ից Հայաստանի 27 քաղաքացի կա։ Ապրիլի 6-ին, 7-ին և 12-ին երեք չվերթով իրականացվել է Մոսկվայում գտնվող ՀՀ քաղաքացիների վերադարձը։ Ապրիլի 19-ին և 20-ին օրը երկու չվերթ է իրականացվել Կրասնոդարից և Դոնի Ռոստովից: Ապրիլի 22-ին ևս մեկ թռիչք է եղել Մոսկվայից, իսկ ապրիլի 23-ին՝ Սանկտ Պետերբուրգ-Մոսկվա-Երևան չվերթն է իրականացվել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |