ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ու ակտիվիստ Արթուր Դանիելյանի միջև ծեծկռտուք է եղել![]() 29 ապրիլի 2020 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և ընդդիմադիր ակտիվիստ Արթուր Դանիելյանն ընդհարվել են։ Դանիելյանի մտերիմներից Կոստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, թե ԱԺ փոխխոսնակը հարձակվել է փողոցում զբոսնող Դանիելյանի վրա։ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, իր հերթին, հայտնել է, որ Սիմոնյանը հարձակման է ենթարկվել։ Պատգամավորը գրառման մեկնաբանություններում նշել է, թե ծեծկռտուք է եղել։ «Մեզ բոլորիս պետք է սթափվել, այսպես շարունակել չի կարելի։ Ալենի հետ հեռախոսազրույց եմ ունեցել։ Պատահարի մասին հայտնել եմ ոստիկանապետ Արման Սարգսյանին»,- գրել է Բաբաջանյանը։ Ինքը՝ Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Դանիելյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել։ Սիմոնյանն ասել է, որ դրա հետևանքով, ամենայն հավանականությամբ, Դանիելյանի քիթն է վնասվել, իսկ իր՝ քիմքի հատվածը։ ԱԺ փոխխոսնակը հայտնել է, որ Դանիելյանի հետ ևս 2 հոգի են եղել, նրանք փորձել են ծեծկռտուքը դադարեցնել։ Նրա խոսքով` դիմել է ոստիկանություն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |