ՊԲ․ Հակառակորդը շփման գծում ականանետ է կիրառել, իրավիճակը հանգիստ է![]() 29 ապրիլի 2020 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ի՝ ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված հայկական առաջապահ դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ-ոց ականանետեր, հայտնում են Պաշտպանության բանակից: Միջադեպի արդյունքում ՊԲ ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել, հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Սա 2019-ի հունիսից ի վեր ադրբեջանական զինուժի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ ականանետային զինատեսակի կիրառման առաջին դեպքն է: ՊԲ-ից հայտնում են, որ օրվա ընթացքում շփման գծի տարբեր հատվածներում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են արձանագրվել նաև հրաձգային այլ զինատեսակներից: Այս պահի դրությամբ առաջնագծում իրավիճակը հանգիստ է: Ապրիլի 21-ին ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում անօդաչու թռչող սարք էր խոցվել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |