10 մլն դրամ՝ Ամերիաբանկից ՅՈւՆԻՍԵՖ-ին․ Հեռավար կրթությանը 112 պլանշետ է ուղղվել![]() 29 ապրիլի 2020 - 19:42 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը ՅՈւՆԻՍԵՖ-ին նվիրաբերել է 10 մլն դրամ, ինչը հնարավորություն է տվել կազմակերպությանը երեխաների համար գնել 112 պլանշետ, որոնք համապատասխանում են ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության տեխնիկական չափորոշիչներին։ «Գիտենք, որ կարիքը դեռ շատ ավելի մեծ է, և մենք շարունակում ենք ու շարունակելու ենք աշխատել, որպեսզի պաշտպանենք, աջակցենք ու վստահելի տեղեկատվությամբ զինենք երեխաներին»,- նշել է Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը։ Նա շնորհակալություն է հայտնել Ամերիաբանկին՝ մասնավոր հատվածին ուղղված դրամահավաքի կոչին արձագանքելու համար։ «Կրթությունը տնտեսության գլխավոր ճյուղերից մեկն է ու նրա շարժիչ ուժը։ Ամերիաբանկը, կարևորելով կրթության դերը հասարակության և երկրի տնտեսության զարգացման գործում, սիրով միացել է ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի նախաձեռնությանը։ Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երեխայի գիտելիքը մեր ապագան է»,- նշել է Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ՀՀ-ում մարտի 16-ից մայիսի 14-ն արտակարգ դրություն է հայտարարված։ Ուսհաստատությունները դասերը կազմակերպում են հեռավար եղանակով։ Ավելի վաղ ԿԳՄՍՆ-ից հայտնել էին, որ ՀՀ-ում 24,000 երեխա ու ուսուցիչ չունեն տեխնիկական հնարավորություն՝ դասապրոցեսին հեռավար տարբերակով միանալու համար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |