ՄԱԿ․ Աշխատող մարդկանց կեսն աշխարհում կարող է զրկվել գոյության միջոցներից![]() 30 ապրիլի 2020 - 15:04 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպությունը զգուշացրել է, որ աշխատող մարդկանց կեսն աշխարհում կարող է զրկվել գոյության միջոցներից կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։ Դա մոտ 1․5 մլրդ մարդ է։ Ըստ ՄԱԿ ԱՄԿ-ի՝ առավել բարդ վիճակում են առանց կայուն պայմանագրերի աշխատող մարդիկ, որոնցից շատերն աշխատում են մանրածախ առևտրի ոլորտում, սննդի և այլ արտադրություններում, գրում է BBC-ն։ Արդեն մոտ 2 մլրդ մարդ կորցրել է աշխատավարձի մի մասը՝ միջինը 60 տոկոսով։ Դա եղել է հենց առաջին ամսում, երբ պանդեմիան հասել է նրանց տարածաշրջան, գրում է BBC-ն։ «Միլիոնավոր աշխատակիցների համար եկամտի բացակայությունը նշանակում է, որ չկա նաև սնունդ, անվտանգություն, ապագա։ Աշխարհում միլիոնավոր ձեռնարկություններ հազիվ են գոյատևում»,-ասել է կազմակերպության գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը։ «Նրանք ոչ խնայողություններ ունեն, ոչ կարող են վարկ ստանալ․․․ Եթե մենք նրանց հիմա չօգնենք, նրանք ուղղակի կմահանան»,- հավելել է նա։ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի, մոտ 3․2 մլն է, մահացել է ավելի քան 227,000 մարդ, ապաքինվել՝ ավելի քան 1 մլն։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |